Լողավազանների տեղադրում և հավաքում

Intex.am-ի սպասարկման բաժինը տրամադրում է լողավազանների հավաքման և տեղադրման ծառայություններ:

Մենք հավաքում ենք շրջանակը և պողպատից (ցրտադիմացկուն) Intex լողավազանները, որոնք վաճառում ենք, ինչպես նաև պատրաստում ենք տեղադրման մակերեսը ձեր լողավազանի համար:

Լողավազանի տեղադրման աշխատանքներ


  • Լողավազանի ճշգրիտ հավաքում
  • Սարքավորումների և պարագաների միացում
  • Խորհրդատվություն լողավազանի և դրա սարքավորումների օգտագործման վերաբերյալ



Լողավազանի տարածքի պատրաստման աշխատանքներ

  • Բետոնե հարթակ - համաձայնեցվում է հավաքման բաժնի ղեկավարի հետ
  • Փայտե հարթակ -   համաձայնեցվում է հավաքման բաժնի ղեկավարի հետ
  • Ավազի տարածք -  համաձայնեցվում է հավաքման բաժնի ղեկավար հետ



Լողավազանի տարածքի ինքնուրույն պատրաստում.


1) Լողավազանի համար նախատեսված տարածքը պետք է լինի հնարավորինս ուղիղ և հարթ: Մի տեղադրեք լողավազանը թաց, չամրացված կամ թեք մակերեսի վրա: Մի տեղադրեք լողավազանը ավազոտ, փափուկ կամ չամրացված հողի վրա:

2) Մի տեղադրեք լողավազանը շենքի ներսում, պատշգամբում կամ վերանդայում:Կառույցը կարող է չդիմանալ լցված լողավազանի քաշին:

3) Լողավազանը պահանջում է լողավազանի շուրջ առնվազն 1,5-2 մետր լայնությամբ բաց և մաքուր տարածություն։

4) Լողավազանը կարող է փչացնել ձեր սիզամարգը: Հեռացրեք բուսականությունը, որը կարող է վնասել լողավազանը:

5) Եթե տեղանքն ամբողջովին հարթ չէ, ապա անհրաժեշտ է յուրաքանչյուր U-աձև հենարանի տակ տեղադրել 38-38-3 սմ չափերով փայտե հարթակներ (հարմար են նաև պողպատե կամ երկաթբետոնե թիթեղները):

Լողավազանների տեղադրման նախնական արժեքներ

 

Շրջանակային կլոր լողավազաններ


Լողավազանի տրամագիծը
Տեղադրման արժեքը
366 սմ14․000 դր
457 սմ 
14․000 դր
549 սմ 
14․000 դր
610 սմ
18․000 դր
732 սմ
20․000 դր


Շրջանակային ուղղանկյուն լողավազաններ


Լողավազանի երկարությունը
 Տեղադրման արժեքը
300 սմ 
14․000 դր
457 սմ 
14․000 դր
550 սմ 
18․000 դր
732 սմ 
20․000 դր
975 սմ 
30․000 դր


Պողպատե ցրտադիմացկուն լողավազաններ


Լողավազանի չափը
Տեղադրման արժեքը
300 սմ
25․000 դր
460 սմ 
30․000 դր
550 սմ
40․000 դր
610 սմ 
50․000 դր
730 սմ
60․000 դր
970 սմ80․000 դր


*Բոլոր գները ներառում են լողավազանի հետ ներառված բոլոր պարագաները։
*Լողավազանի փաթեթում չներառված հավելյալ պարագաների միացումը կատարվում է ըստ պայմանավորվածության։


Մենք նաև ծառայություններ ենք մատուցում սեզոնի վերջում լողավազանների ապամոնտաժման: